ՌԴ Կրասնոյարսկի շրջանում գտնվող Վանկոր համայնքից Նոր Ուրեգոն տեղափոխվող ՄԻ-8 ուղևորատար ուղղաթիռը Յամալի շրջանում անհետացել է ռադարների տեսադաշտից. այս մասին տեղեկացնում է «Ինտերֆակս»-ը:
Հաղորդվում է, որ ժամեր առաջ ուղղաթիռի անձնակազմի հետ կապն ընդհատվել է, և մեքենան չի ժամանել Նոր Ուրեգոն՝ վայրեջք կատարելու համար: ТАСС-ն իր հերթին հայտնում է, որ ՄԻ-8 ուղղաթիռն անհաջող վայրէջք է կատարել Յամալա-Նենեցյան ինքնավար շրջանում: Տարբեր տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 20-22 մարդ:
Ուղղաթիռի հնարավոր կործանման, ուղեւորների և անձնակազմի ճակատագրերի մասին տեղեկությունները ճշտվում են:
Source: Yerkir Media
Link: ՌԴ-ում ուղեւորատար ուղղաթիռ է անհետացել