Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Բուք Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մայեն շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին և ժխտողականության դեմ բոլոր պայքարողներին` Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առիթով:
Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, Մայեն կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հնարավորինս շուտ ստորագրել ընդունված օրենքը:
Ռիշար Մայեն 2005թ-ից ի վեր աջակցել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող տարբեր օրինագծերի: Պատգամավոր լինելու տարիներին նա նաև դեմ է հանդես եկել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին:
Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքումընդունել է, ի թիվս մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների, Հայոցցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Source: Yerkir Media
Link: Ռիշար Մայեն կոչ է արել Օլանդին հնարավորինս շուտ ստորագրել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը