Ռոնալդուն հաստատել է, որ բաց կթողնի Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը
July 24, 2016
tert.am — Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է, որ բաց կթողնի Եվրոպայի Սուպերգավաթի՝ «Սեւիլյայի» հետ հանդիպումը:
31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակչի՝ Ֆրանսիայի ընտրանու հետ խաղի ընթացքում:
«Ես չեմ կարող մասնակցել Եվրոպայի Սուպերգավաթին: Մարզումներին կվերադառնամ օգոստոսի 10-ից հետո: Իմ մասնակցությունն այդ խաղին բացառված է»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը:
Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաղթող ակումբներն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում միմյանց կհանդիպեն օգոստոսի 9-ին: