Ռուսաստանը տեսչական ստուգումներ կանցկացնի Թուրքիայի հանգստյան գոտիներում

September 6, 2017

ՌԴ բուսասանիտարական ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ն ու «Ռոստուրիզմ»-ը առաջիկա շաբաթում ստուգումներ կանցկացնեն Թուրքիայի հանգստյան կենտրոններում՝ կապված «Կոկսակի» վիրուսի տարածման հետ: Այս մասին հայտարարել է ծառայության ղեկավար Աննա Պոպովան:

Թուրքիա մեկնող խումբը պետք է ստուգի, թե ինչպիսի աշխատանքներ են իրականացնում հանգստյան վայրերում ՌԴ զբոսաշրջիկներին ինֆեկցիոն հիվանդություններից պաշտպանելու համար: Ստուգումներն իրականացվելու են այն վայրերում, որտեղ բժշկական օգնության դիմողների թիվը մեծ է եղել: Նաև կուսումնասիրվի, թե ինչպես են Թուրքիայի լաբորատոր կենտրոններն ախտորոշում «Կոկսակի» վիրուսը

Պոպովան ընդգծել է, որ այցը վաղուց է նախատեսված եղել, սակայն, Կուրբան-բայրամի պատճառով Թուրքիան չի կարողացել ընդունել խմբին:

Source: Yerkir Media
Link: Ռուսաստանը տեսչական ստուգումներ կանցկացնի Թուրքիայի հանգստյան գոտիներում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image