Ռուսաստանը ցանկանում է այլընտրանքային օլիմպիական խաղեր անցկացնել
December 9, 2017
Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը Պետդումայում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է այլընտրանքային մրցումներ կազմակերպել այն մարզիկների համար, ովքեր չեն ցանկանա մասնակցել 2018 թ. Օլիմպիական խաղերին՝ չեզոք դրոշի ներքո: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Չպետք է հայրենասիրության բացակայության մեջ մեղադրել նրանց, ովքեր պատրաստվում են մասնակցել Օլիմպիադային: Դա անթույլատրելի է: Մենք պետք է ամեն կերպ աջակցենք նրանց։ Բայց եւ անհրաժեշտ է այլընտրանքային մրցումներ կազմակերպել այն մարզիկների համար, ովքեր կորոշեն չմասնակցել այդ Օլիմպիական խաղերին»,- ասել է Ժուկովը:
Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշում էր կայացրել՝ ՄՕԿ կազմից ՌԴ օլիմպիական կոմիտեին հեռացնելու եւ 2018-ի Ձմեռային օլիմպիական խաղերում ռուս մարզիկների մասնակցությունը՝ իրենց երկրի դրոշի ներքո, արգելելու վերաբերյալ։