Ռուսաստանում համազգային սուգ է հայտարարվել

December 26, 2016

Ռուսաստանում դեկտեմբերի 26-ին համազգային սուգ է հայտարարվեծ՝ Սեւ ծովում ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի աղետի զոհերի հիշատակին: Ողբերգության հետեւաքով զոհվել է 92 մարդ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրին համապատասխան՝ երկրի ողջ տարածքում խոնարհված են պետական դրոշները, իսկ մշակութային հիմնարկությունները եւ հեռուստառադիոընկերությունները չեղյալ են հայտարարել նախատոնական ժամանցային միջոցառումներին ու հաղորդումները: Սգո օրը հեռուստաալիքները եթերից կհանեն նաեւ գովազդը:

Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու բոլոր տաճարներում հոգեհանգստյան արարողություններ կանցկացվեն ավիաաղետի զոհերի հիշատակին:

Մոսկվայից Սիրիա ուղեւորված ինքնաթիռը դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան կործանվել է Ադլերի օդանավակայանից թռիչքից մի քանի րոպես անց, որտեղ այն լրալիցքավորվել էր: Օդանավում եղել են զինծառայողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ Ա. Վ. Ալեքսանդրովի անվան անսամբլի 60-ից ավելի մասնակիցներ, ներառյալ անսամբլի ղեկավար Վալերի Խալիլովը: Նրանք ուղեւորվում էին «Հմեյմիմ» ավիաբազա՝ շնորհավորելու Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի զինծառայողներին գալիք տոների առթիվ:  Ավիաղետի հետեւանքով զոհվել են նաեւ ՌԴ պաշտպանության նաշարարության մշակույթի դեպարտամենտի տնօրեն Անտոն Գուբանկովը եւ հասարակական գործիչ Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի Էր որպես բժիշկ Լիզա:

 


Source: Yerkir Media
Link: Ռուսաստանում համազգային սուգ է հայտարարվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image