Սահակաշվիլին պատրաստ է դառնալ Ուկրաինայի վարչապետ

December 13, 2017

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին ZIK ուկրաինական հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ նախագահական հավակնություններ չունի, բայց պատրաստ Է դառնալ Ուկրաինայի վարչապետ, տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստին»։

Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը «պատրաստ Է ստանձնել Ուկրաինայի նորմալ կառավարության պատասխանատվությունը»: Միեւնույն ժամանակ Սահակաշվիլին նշել Է, որ ոչ մի դեպքում իր թեկնածությունը չի առաջադրի նախագահի պաշտոնի համար: Նրա համոզմամբ՝ երկիրը պետք Է կառավարեն «ուկրաինացիները, որոնք ծնվել ու մեծացել են այստեղ» :

Source: Yerkir Media
Link: Սահակաշվիլին պատրաստ է դառնալ Ուկրաինայի վարչապետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image