Սահմանամերձ գոտիներում ծառայողների շուրջ 1700 ծնողներ մեկնել են տեսակցության
April 28, 2018
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1700 ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ` ծնողների ճանապարհումն այս անգամ կազմակերպվել էր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքից: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: