Սամանթա Փաուերը եւս միացել է «Խոստումը» ֆիլմի արշավին

April 14, 2017

Միավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին: Այս մասին նա տեսանյութ է հրապարակել սոցցանցում:

«Իմ անունը Սամանթա Փաուեր է, և ես խոստանում եմ պահել խոստումը` լինելով մարդու իրավունքների առաջամարտիկ»,- նշել է նա:

Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Քիմ Քարդաշյանը, Ալեքսիս Օհանյանը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ռայան Գոսլինգը, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը, բասկետբոլիստ Լուոլ Դենգը և այլոք:

 

Source: Yerkir Media
Link: Սամանթա Փաուերը եւս միացել է «Խոստումը» ֆիլմի արշավին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image