«Սանիթեք» ընկերությունը հրապարակել է սոցիալական հոլովակ. ցանկացած աշխատանքի, այդ թվում նաեւ աղբահանության հետեւում մարդիկ են, իրենց մարդկային պատմություններով: Հոլովակի ուղերձն է՝ «Սանիթեքը մարդիկ են եւ ոչ մեքենաներ»: Այդ մարդկային պատմություններից մեկն էլ ներկայացված է սոցիալական հոլովակում, որը նաեւ շրջակա միջավայրի հանդեպ հոգատար լինելու յուրատեսակ կոչ է քաղաքացիներին:
Ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքը, եթե առավոտյան խանութներում հաց չլիներ, եթե ձմռանը փողոցների ձյունն այդպես էլ ոչ ոք չմաքրեր, եթե չլինեին փոքրիկ կրպակներում աշխատող այն մարդիկ, ովքեր մեր վնասված հագուստն ու կոշիկն են վերանորոգում: «Սանիթեք» ընկերության սոցիալական հոլովակը նմանատիպ աշխատանքներ կատարողների մասին է՝ հացթուխի, փողոցը մաքրողի, կոշկակարի, պահակի եւ մյուսների: Ուղերձը մեկն է՝ գնահատել այն աշխատանքը, որը հաճախ աննկատ է մնում, սակայն որի բացակայության դեպքում խաթարվում է քաղաքային կյանքի բնականոն ընթացքը:
Հոլովակը սոցիալական թաքնված հաղորդագրություններ է պարունակում, որոնք սովորեցնում են լինել հոգատար մարդկանց եւ քաղաքի նկատմամբ: Այն կոչված է նպաստելու քաղաքային միջավայրի հանդեպ պատասխանատվության եւ հոգատարության ձեւավորմանը:
Source: Yerkir Media
Link: «Սանիթեքը մարդիկ են եւ ոչ մեքենաներ»