Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ան-Նուայմին կլքի իր պաշտոնը: Հրամանը ստորագրել է երկրի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Bloomberg-ին:
80-ամյա ան-Նուայմին Սաուդյան Արաբիայի նավթի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 1995 թվականից: Նրան համարում են նավի շուկայի անկայունությանը բերած քաղաքականության նախաձեռնողներից: Ան-Նուայմին համարվել է ՕՊԵԿ-ի ամենաազդեցիկ նախարարներից մեկը:
Էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային ռեսուրսների նախարարությունը կգլխավորի Խալիդ ալ-Ֆալիհը, ում թագավորն ազատել է առողջապահության նախարարի պաշտոնից: Ալ-Ֆալիհը գլխավորում է նաեւ Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն:
Source: Yerkir Media
Link: Սաուդյան Արաբիայի նավթի նախարարն ազատվել է աշխատանքից