Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Դեսինի Հայկական հիշողության ազգային կենտրոնում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Ինչպես փոխանցում է Nouvelles d`Armenie-ն, Սարկոզիին ուղեկցել են Ազգային ժողովի պատգամավոր Ֆիլիպ Մոնիեն, սենատոր միշել Ֆորիսիեն, Դեսինի քաղաքապետ Լորան Ֆոտրանլ:
Հանդիպման ընթացքում Նիկոլա Սարկոզին անդրադարձել է Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին և նշել. «Ցեղասպանությունը բառը չպետք է պարզունակ լինի: Դրա ժխտումը կարծիք չէ, այլ հանցագործություն բանականության և բարոյականության դեմ: Արևելքում քրիստոնյաների հետ կապված իրավիճակը ցեղասպանություն է»:
Source: Yerkir Media
Link: Սարկոզի՝ «Արեւելքում քրիստոնյաների հետ կապված իրավիճակը ցեղասպանություն է»