Արդեն հայտնի է ահաբեկչի անունը։ 1994 թվականին ծնված Մեւլութ Մերթ Ալթընթաշը ծառայել է Անկարայի ոստիկանության հատուկ ուժերում։ Իշխանամետ թուրքական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ զինյալ ահաբեկիչը հուլիսին տեղի ունեցած տապալված հեղաշրջումից հետո հեռացվել է համակարգից։ Որոշ այլ տեղեկությունների համաձայն, նա Անկարայի ժամանակակից արվետների թանգարան է մուտք գործել ոստիկանի փաստաթղթերով, որոնք կարող է կեղծված լինեն։
Համացանցում հայտնվել է նրա լուսանկարը, ոստիկանական համազգեստով։ Նա արաբերեն «Ալլահ ու ակբար, մենք Մուհամմադին զոհաբերվելու երդում ենք տվել բացականչություններից հետո շարունակել է բղավել վարժ թուրքերեն՝ «Սա վրեժ է Սիրիայի եւ Հալեպի համար… Այստեղից ողջ դուրս չեմ գա, դուք էլ չեք փախնի»։
Անկանոն հրաձգության հետեւանքով կա առնվազն 3 վիրավոր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թուրքիայում սպանվել է ՌԴ դեսպանը: Համացանցում տարածվել է սպանության տեսանյութը:
Source: Yerkir Media
Link: «Սա վրեժ է Հալեպի համար». Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանողը թուրքական ոստիկանության ծառայող էր