Սերժ Սարգսյանը ընդունել է ԶԼՄ ներկայացուցիչներին

Այսօր նախագահական նստավայրում հանրապետության ղեկավարը 2016-ի մութ ու լուսավոր կողմերն է ամփոփել՝ այդ ամենը հանրությանը ներկայացնողների՝ զանգվածային լրատվության միջոցների համար: Ապրիլյան քառօրյա պատերազմ, ոստիկանության պարեկապահակային գնդի գրավում՝ տարին մեր պետության համար այնքան էլ հարթ չանցավ: Լարված օրեր, որոնց ընթացքում լարված աշխատել են նաեւ զանգվածային լրատվության միջոցները:

Հանրապետության նախագահը նշել է անկախ ամեն ինչից, տարաձայնություններից կան հարցեր, որոնք պատկանում են ազգային համաձայնության տիրույթին եւ այդ շարքում առաջինը, իհարկե, Արցախի ապագան է: Այս հարցի շուրջ տարաձայնությունները նվազագույնն են: Բոլոր են ցանկանում, որպեսզի Արցախի բնակիչներն իրենք որոշեն իրենց ապագան եւ վերջնական կարգավիճակը: Հանրապետության ղեկավարի կարծիքով լրագրողների համար հագեցած է լինելու նաեւ հաջորդ տարին՝ առջեւում խորհրդարանական ընտրություններ են:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image