Սերժ Սարգսյանը ցավակցել է Հունաստանի նախագահին՝ նախկին նախագահի մահվան կապակցությամբ
November 22, 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 22-ին ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Հունաստանի Հանրապետության նախկին նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսի մահվան կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, անդառնալի կորստյան կապակցությամբ ՀՀ Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Կոնստանտին Ստեֆանոպուլոսի ընտանիքին և հարազատներին, բարեկամ հույն ժողովրդին: