Երեւանում ընդունել են Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահին: Անդրեյ Դանկոն եղել է նաեւ հանրապետության նախագահի նստավայրում: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման առիթն է օգտագործել եւ երախտագիտությունն է հայտնել Անդրել Դանկոյին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում նրա սկզբունքային դիրքորոշման համար:
Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի պաշտոնում սա Դանկոյի առաջին այցն է Հայաստան, բայց մինչ այս նա 2015-ին մեր երկրում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Նախագահ Սարգսյանի խոսքով, մեր երկիրը շահագրգռված է քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում Սլովակիայի հետ գործակցել ու այդ գործակցությունը ընդլայնել:
Source: Yerkir Media
Link: Սերժ Սարգսյանն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահին