Սեւանում բացվեց «Սեւանա լիճ-2017» շախմատի միջազգային մրցաշարը

July 14, 2017

Հուլիսի 13-ի երեկոյան Սեւան քաղաքի «Բոհեմյան Ռիզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Սեւանա լիճ-2017» շախմատի միջազգային մրցաշարի հանդիսավոր բացումը:

Կազմակերպիչների ներկայացմամբ, այս տարի շախմատի միջազգային մրցաշարին մասնակցում են 6 երկրի բարձրակարգ շախմատիստներ. Իգոր Կովալենկո՝ Լատվիա, Բասսեմ Ամին՝ Եգիպտոս, Մարտին Կվարցիվ՝ Ուկրաինա, Տամիր Նաբատին՝ Իսրայել,Դարիուշ Սվիերչ՝ Լեհաստան, Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան, Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Տիգրան Հարությունյան՝ Հայաստան:

Ողջունելով մրցաշարի բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին՝ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը նշեց, որ այս կարեւոր մրցաշարը մի կողմից մեծ ճանաչում է բերում Գեղարքունիքի մարզին, իսկ մյուս կողմից նպաստում մեր մշակույթի, ավանդույթների տարածմանը, միջազգային հանրության հետ ուղղակի շփումներին:

Source: Yerkir Media
Link: Սեւանում բացվեց «Սեւանա լիճ-2017» շախմատի միջազգային մրցաշարը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image