Հոկտեմբերի 31-ից որոնվող նորատուսցի ձկնորսների` Աբրահամ Կյուրեղյանի եւ Արեւշատ Առաքելյանի որոնման աշխատանքներն այսօր վերսկսվել են:
Tert.am-ին այս մասին հայտնեց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը` ասելով. «Հենց հիմա իջնում ենք ծով»:
Հիշեցնենք, որ ԱԻՆ մամուլի ծառայությունից հաղորդել էին, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով դադարեցնում են որոնողական աշխատանքները:
Ըստ գյուղապետի` գիշերը շատ ցուրտ չի լինում, լիճը սառած չէ: Հարցին, թե կորած ձկնորսներին գտնելու հույս կա, գյուղապետը պատասխանեց. «Աստված մեծ է, տեսնենք»:
Source: Yerkir Media
Link: Սեւանում վերսկսվել են կորած ձկնորսների որոնման աշխատանքները