Սիգիրիա. Շրի Լանկայի հնամենի գեղեցկությունը

April 23, 2017

Շրի Լանկայում կա ժայռակերտ մի բարձունք, որը ծովի մակարդակից բարձր է 370 մետր, իսկ հարաբերական բարձրությունը կազմում է 170 մ: Այդ բարձունքը Սիգիրիան է, որը նաև ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային պահպանության ֆոնդում:

5-րդ դարի վերջին քառորդում Կասապա թագավորն այս ժայռի գագաթին կառուցել է անառիկ ամրոց ու պալատներ՝շրջափակված արհեստական ջրավազաններով:

Ժայռի շուրջը թագավորը տնկել է տվել անվերջանալի այգիներ՝աշխարհում իրենց նմանը չունեցող շատրվաններով: Ժայռի գագաթ տանող ճանապարհին Կասապան կառուցել է առյուծաձև հսկա դարպասներ. առյուծի երախն էլ եղել է մուտքը: Այժմ այդ առյուծի թաթերն են միայն պահպանվել:

Մինչև Կասապայի թագավորությունն ու դրանից հետո Սիգիրիայի գագաթին եղել է բուդդայական տաճար:

Սիգիրիան հայտնի է նաև իր բազմաթիվ որմնանկարներով, որոնք հիմնականում պատկերում են մերկ նաժիշտներին ու նրանց տիրուհիններին:

Source: Yerkir Media
Link: Սիգիրիա. Շրի Լանկայի հնամենի գեղեցկությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image