Սինգապուրի մետրոյում գնացքների բախումից ավելի քան 20 մարդ է տուժել
November 15, 2017
Սինգապուրի մետրոյում ավելի քան 20 մարդ է տուժել գնացքների բախումից: Այդ մասին նոյեմբերի 15-ին հայտնել Է Channel News Asia հեռուստաալիքը եւ մանրամասնել, որ գնացքներից մեկը բախվել է կանգնած շարժակազմին: Միջադեպի հետեւանքով 23 մարդ է տուժել:
Սինգապուրի մետրոպոլիտենից հայտնել են, որ վթարը տեղի Է ունեցել «սխալի» պատճառով: