«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառն արդեն ավանդույթ է

 
Երեւանի կենտրոնում դարձյալ «սիրիահայ մշակույթի շունչն» է: Հենց այս խորագրով ավանդական բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը Կառավարության նիստերի մեծ դահլիճի նախասրահում է: Նախաձեռնողները՝ Սփյուռքի նախարարությունն ու «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնն է:

Ջորջ Քյուշքերյանի ընտանիքը Հայաստան տեղափոխվեց 4 տարի առաջ: Արկերը Հալեպին դեռ չէին հասել ու չէին պատկերացնում, որ ընդամենը 3 ամսով Հայաստան գալով ստիպված են հյուրից տանտեր դառնալ: Ջորջը որոշեց այնտեղ սկսած գործը հայրենիք բերել. գործիքները տեղափոխեց ու արծաթը նրա ձեռքի տակ հազար ու մի տեսք ստացավ:

«Պատերազմը սկսվել էր: Հալեպ քաղաքույմ այդքան վատ չէր, բայց խնդիրներ կային: Մենք եկանք երկու պատճառով. նախ անձնագիր պետք է վերցնեինք, եւ հետո, տղաս պետք է ծնվեր:Մտածեցինք՝ ավելի ապահով վայրում ծնվի եւ երեք ամիսը դարձավ 4 տարի»,- հիշում է Ջորջ Քյուշքերյանը:

Հալեպի շուկան այլ էր, այնտեղ արծաթագործների համար թե հնարավորություններն էին ավելի մեծ, թե գնորդների ցանկությունները, բառի իսկական իմասով: Փոքր, պարզ զարդեր, ինչպես հիմա նախընտրում են Հայաստանում, այնտեղ չէին վաճառվում: Արծաթն ու ոսկին որքան մեծ ու շքեղ, այնքան սիրիական ճաշակին ավելի մոտ էր:

 

Դահլիճում ամբողջությամբ «սիրիահայ մշակույթի շունչն է»: Հենց այդպես էլ կոչվում է ցուցահանդես-վաճառքը: Սիրիահայերը ներկայացնում են այն, ինչ կարող են պատրաստել, կամ այն, ինչը Հայաստանում դարձել է ապրուստի միջոց:

Դալիթա Դեքիրմենջյանի պատրաստած ճաշատեսակներն ու քաղցրավենիքը ոչ միայն Արաբկիր համայնքում, որտեղ բնակվում է, այլ երեւանի տարբեր մասերի բնակիչներն են իրենց սեղաններին դնում: Հիմա ամենաշատ պահանջվածը քաղցր սուջուխն է:

«Երեւանցի հաճախորդների համար ամենաշատը սուջուխ եմ սարքել, նաեւ դարչինով ռուլետն են նաընտրում եւ քունջութը»,- ասում է Դալիթա Դեքիրմենջյանը:

Ցուցահանդես-վաճառքին առավելապես ձեռքի աշխատանքներ են, քաղցրավենիք ու զարդեր. հիմնականում հենց այս ոլորտներում էլ աշխատում են սիրիահայերը: Գլխավոր խնդիրը, որ անհնագստացնում է մեծամասնությանը, բնակարանայինն է ու աշխատանքը: Հիմնականում տուն եկամուտ կանայք են բերում՝ իրենց ձեռքի աշխատանքով:

Այստեղ՝ ցուցահանդեսի ընթացքում էլ, տաղավարների մեծամանության մոտ կանայք են:


Source: Yerkir Media
Link: «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառն արդեն ավանդույթ է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image