tert.am— Հոկտեմբերի 8-ի առավոտյան սիրիական Համա գավառում գնդակոծվել է հումանիտար օգնություն բերած ռուսական Մի-8 ուղղաթիռը, հաղորդում է ТАСС-ը` հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման Կենտրոնին:
Նշվում է, որ գնդակոծումն իրականացրել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները` շարժական զենիթահրթիռային համակարգի միջոցով:
«Թռիչքի բարձրության, գնդակոծման մեկնարկի պատեհաժամ բացահայտման և անձնակազմի` ուղղաթիռը կառավարելու հմտությունների շնորհիվ հաջողվել է խուսափել հրթիռի հարվածից: Ուղղաթիռում գտնվող ոչ մի ռուս զինծառայող չի տուժել», — մեկնաբանել է Կենտրոնը, որի ծառայողները ուղեկցել են ուղղաթիռը:
Source: Yerkir Media
Link: Սիրիայում գնդակոծվել է հումանիտար օգնություն բերած ռուսական Մի-8 ուղղաթիռը