Սյունիքի մարզում «Սատանի կամրջից» ՌԴ քաղաքացին ընկել է ձորը

August 21, 2016

Օգոստոսի 20-ին, ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթևի վանքի մոտակայքում գտնվող «Սատանայի կամուրջ» կոչվող հատվածում քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձորում (մոտ 30 մ) հայտնաբերել են ՌԴ քաղաքացի Ռոստովի տարածաշրջանի Գուկովա քաղաքի բնակիչ Ի. Դ.-ի (ծնվ. 1957թ.) դին:

Փրկարարները ձորից դուրս են բերել Ի. Դ-ի դին և հանձնել շտապօգնության ու ոստիկանության աշխատակիցներին:


Source: Yerkir Media
Link: Սյունիքի մարզում «Սատանի կամրջից» ՌԴ քաղաքացին ընկել է ձորը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image