Ամենազգայուն սարքավորումները ստուգում են՝ Հայաստանում որ սնունդն է ամենավտանգավորը: Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբորատորիայում ուսումնասիրում են լեռնահանքերով հարուստ մարզերի պտուղ-բանջարեղենը:
«Մեր լեռնահանքային շրջաններում իրականացված հետազոտությունները ցույց տվեցին, որ կա սննդամթերքի աղտոտում, բայց ամենաաղտոտված սննդամթերքը ամենառիսկայինը չէ, որովհետեւ ռիսկերն էապես կախված են, թե ինչ քանակներով ենք օգտագործում եւ ինչ քանակությամբ: Եվ եթե մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ ամենաաղտոտված սնունդը կանաչեղենն է, ապա ռիսկայնության առումով ոչ թե ռիսկային է կանաչեղենը, այլ լոբին եւ կարտոֆիլը, որովհետեւ մենք ուտում ենք մեծ քանակությամբ կարտոֆիլ, ամռան շրջանում նաեւ լոբի»,- նշեց սննդի անվտանգության փորձագետ Դավիթ Պիպոյանը:
Վահե Դանիելյանը խոստովանում է. երազում է այն ժամանակի մասին, երբ սննդամթերքի անվտանգության ծառայությունում իրենք կմտածեն ոչ թե սննդի անվտանգությունը ստուգելու, այլ պարզապես դրա որակի մասին: Հիմա գերխնդիրը դեռեւս անվտանգությունն է: ՈՉ թե ահազանգերից, այլ հենց իրենց ուսումնասիրություններից գիտեն՝ կաթնամթերքի շուկայում անվտանգության մասին խոսել պետք չէ, քանի դեռ օրինակ մեկ ընկերությունը կաթ մթերում է 500 տնտեսություններից:
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Yerkir Media
Link: Սննդի անվտանգությունը՝ գերխնդիր