ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի ոլորաններում և Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Դիլիջանի ոլորաններում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Source: Yerkir Media
Link: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանացանելի է