Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սասուն Խաչատրյանը, նշանակվել է Երեւանի ՋԷԿ-ի տնօրեն: Նորանշանակ տնօրենն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին:
Երեւան ՋԷԿ-ի նախկին ղեկավար Հովակիմ Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Սասուն Խաչատրյանը «Խաչատրյան եղբայրներ» ընկերության համահիմնադիրն է:
Source: Yerkir Media
Link: Սուրիկ Խաչատրյանի եղբայրը նշանակվել է Երեւանի ՋԷԿ-ի տնօրեն