Կառավարությունը հաստատեց Սյունիքի մարզպետի պաշտոնից Սուրիկ Խաչատրյանին ազատելու որոշումը: Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ավելացնելով, որ Խաչատրյանն ազատվում է իր դիմումի համաձայն:
Լոքյանը ներկայացնում էր նաև Սյունիքի նոր մարզպետի նշանակման նախագիծը, սակայն Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Խաչատրյանի ազատման որոշումը դեռ պետք է ստորագրի նախագահը, որից հետո միայն կքննարկվի նոր մարզպետի հարցը: