Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10-ին իրականացված ահաբեկչության զոհերի թիվը շարունակում է ավելանալ: Թուրքական «Հուրիեթ» պարբերականը տեղեկացնում է, որ Բեշիքթաշում որոտացած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Վիրավորների թիվը 155-ն է:
Պայթյուններից առաջինն իրականացվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, որում պայթուցիկ է տեղադրված եղել: Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի տվյալներով` օգտագործվել է 300-400 կգ պայթուցիկ նյութ: Երկրորդ պայթյունն իրականացրել է մահապարտը:
Source: Yerkir Media
Link: Ստամբուլում ահաբեկչության զոհ է դարձել 41 մարդ