Ստոկհոլմում այրվել է շիաների ամենամեծ Իմամ Ալի մզկիթը

May 1, 2017

Ստոկհոլմի հյուսիսային Երֆելա արվարձանում այրվել է շիաների ամենամեծ Իմամ Ալի մզկիթը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նախնական վարկածների համաձայն կրակը բռնկվել է մզկիթի դրսի հատվածից: Այն մարելու համար դեպքի վայր է ժամանել մի քանի հրշեջ ջոկատ: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Մզկիթի ներկայացուցիչների տեղեկատվության համաձայն՝ վնասվել է շենքի մոտ 30-50 տոկոսը: Այնտեղ է գտնվում ավելի քան 3 հազար գրքերով գրադարան, բայց դեռ հայտնի չէ՝ արդյոք դրանք վնասվել են, թե ոչ:

Source: Yerkir Media
Link: Ստոկհոլմում այրվել է շիաների ամենամեծ Իմամ Ալի մզկիթը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image