Սփյուռքահայ ուսանողների քանակը տարեցտարի նվազում է
January 18, 2017
Ուսանողի կարգավիճակով այսօր Հայաստանում հաստատվում են հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներ, ովքեր նախընտրում են մասնագիտական կրթություն ստանալ հայաստանյան բուհերում: Այսօր Հայաստանում սփյուռքահայ ուսանողների թիվը հասնում է մոտ 3600-ի: Սփյուռքահայ ուսխորհրդի նախագահ Սամվել Մկոյանի խոսքով,նախորդ տարիների համեմատ սփյուռքահայ ուսանողների քանակը տարեցտարի նվազում է: Սփյուռքահայ ուսանողները բարձրագույն ուսումնական հաստատություն մուտք գործելուն պես ջերմ ընդունելության արժանանալուց բացի, կանգնում են նաև մի շարք խնդիրների առաջ: Ուսման վարձ, կեցություն, աշխատանք… ահա սրանք են սփյուռքահայ ուսանողների հիմնական խնդիրները: