Վանաձորի ծննդատանը ծննդկան է մահացել

Tert.am- Հոկտեմբերի 18-ին Վանաձորի ծննդատանը ծննդկան է մահացել: Նա Վանաձորին մերձակա Գուգարք գյուղից էր:
Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը Tert.am –ին հայտնեց, որ 31-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը երեխա չուներ, առաջին ծննդաբերությունն էր:

«Էն ա` առաջին երեխան էր, ծննդաբերել է, արնահոսել»,- միայն այսքանը տեղեկացրեց գյուղապետը:

Նշենք, որ երեխան ծնվել է առողջ:

Այլ մանրամասներ կհայտնենք քիչ անց:


Source: Yerkir Media
Link: Վանաձորի ծննդատանը ծննդկան է մահացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image