Նախօրեին Վանաձորում ահազանգել էին, որ տեղի շուկաներից մեկում ադրբեջանական կոնֆետ է վաճառվել: Ահազանգած քաղաքացին նկարել է կոնֆետի թուղթն ու տեղադրել համացանցում:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները շրջայց են կատարում իրացման կետերում, բայց անարդյունք:
Նշում են, որ դեռ պետք է հայտնաբերեն եւ փորձաքննության ենթարկեն, դրանից հետո նոր հետեւություններ արվեն` որտեղից, ինչ ճանապարհով է այն մտել Հայաստան եւ այլն: