Վանաձորում երեխաներին մուրացկանության դրդող մորը զրկել են մայրական իրավունքներից

lorinews.am— Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը օրեր առաջ Վանաձորի մանկատուն է տեղափոխել Վանաձորի բնակչուհի Տատյանա Պիսարեւայի երեք մանկահասակ երեխաներին: Ինքը՝ Պիսարեւան, դատարանի որոշմամբ երկու անգամ զրկված է եղել ծնողական իրավունքից՝ հարբեցող լինելու, երեխաների խնամքով չզբաղվելու ու փոքրիկներին հարկադրաբար մուրացկանության դրդելու հիմքով: Դեռ նախորդ տարվա կեսերին ոստիկանությունը պարբերաբար հայտնաբերում էր Պիսարեւայի երեխաներին Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում մուրացկանությամբ զբաղվելիս: Իրականացված աշխատանքներից հետո պարզվում էր, որ երեխաներին նման քայլի հարկադրաբար դրդում է մայրը՝ Տ. Պիսարեւան: 2015թ. կայացված առաջին դատական վճռով Տ. Պիսարեւան մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի 166.1 հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվեց ազատազրկման 1 տարի ժամկետով, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց: Պիսարեւայի նկատմամբ սահմանվեց փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը, փորձեց հնարավոր լուծումներ տալ երեխաների խնամքի եւ դաստիարակության խնդրին: Հանձնաժողովը մի քանի անգամ կազմակերպելով տնայցեր՝ բացահայտեց, որ երեխաները ապրում են ծայրահեղ հակասանիտարական, հակահիգիենիկ պայմաններում, տան բարոյահոգեբանական մթնոլորտը անբարենպաստ է: Իսկ ինքը՝ մայրը, հաճախակի լինում էր ոչ սթափ վիճակում, ինչը հիմք հանդիսացավ համայնքին երկրորդ անգամ դիմելու դատարան այս անգամ արդեն Պիսարեւային վերջնականապես մայրկան իրավունքներից զրկելու պահանջով: Ասել է թե՝ Պիսարեւան սահմանված մեկ տարի փորձաշրջանը չօգտագործեց հօգուտ իրեն: Երկրորդ դատական հայցը եւս բավարարվեց, եւ Պիսարեւան վերջնականապես զրկվեց մայրական իրավունքներից:

Շարունակությունը՝ այստեղ


Source: Yerkir Media
Link: Վանաձորում երեխաներին մուրացկանության դրդող մորը զրկել են մայրական իրավունքներից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image