Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19.49-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նոր կառուցվող բժշկական համալիրի շինհրապարակում` վերելակի մոտակայքում՝ փոսի մեջ, քաղաքացի կա ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 42/2 հասցեում՝ բժշկական նոր համալիրի շինհրապարակում, 1978 թ. ծնված Ա. Ս.-ը ընկել է 1-ին հարկի բետոնե հորանը (մոտ 1,5 մ):
Փրկարարները հորանից դուրս են բերել Ա. Ս.-ի դին:
Source: Yerkir Media
Link: Վանաձորում քաղաքացին ընկել է բետոնե հորանը եւ մահացել