Վաշինգտոնում զորահանդեսը հետաձգել են մինչեւ 2019 թվականը

August 17, 2018

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը որոշել Է մինչեւ 2019 թվականը հետաձգել նոյեմբերին պլանավորված զորահանդեսը, որը ցանկանում Էր կազմակերպել երկրի նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնել է Պենտագոնը:

Միացյալ Նահանգների իշխանությունները որոշել են զորահանդես անցկացնել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտման 100-ամյակի առթիվ: Որոշ տվյալներով՝ զորահանդեսը կարող Է Վաշինգտոնի համար արժենալ 92 միլիոն դոլար:

Սպասվում Էր, որ զինվորականների շքերթը կանցնի Սպիտակ տնից մինչեւ Կապիտոլիումի բլուր, իսկ նախագահը կդիտի զորահանդեսը Կոնգրեսի շենքից՝ վետերանների, այդ թվում նրանց շրջապատում, ովքեր արժանացել են ԱՄՆ-ի բարձրագույն զինվորական պարգեւին՝ «Խիզախության համար» մեդալին:

Source: Yerkir Media
Link: Վաշինգտոնում զորահանդեսը հետաձգել են մինչեւ 2019 թվականը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image