Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հանձնարարեց՝ Տարածքային կառավաման և զարգացման նախարարության ու մարզպետների հետ միասին ուսումնասիրել գյուղական բնակավայրերում տրասնպորտի հարցը:
Կարապետյանի խոսքով՝ հարցը «ակտուալ է»։
«Հանձնարարում եմ ուսումնասիրել բարձրացված հարցը` չսահմանափակվելով միայն Երևանին մոտ գյուղական բնակավայրերով»,- նշեց վարչապետը:
Կարապետյանը հանձնարարեց ներկայացնել նաեւ այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտ չի աշխատում:
«Նշեք պատճառները, թե ինչո՞ւ չկա, ինչպես նաև առաջարկություններ ներկայացրեք խնդրի հստակ կարգավորման հետ կապված», — ասաց վարչապետը:
Source: Yerkir Media
Link: Վարչապետը հանձնարարեց զբաղվել գյուղական բնակավայրերում տրասնպորտի հարցով