Հայաստանը ոռոգման համակարգերի բարելավման նպատակով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից կներգրավի 2 մլն դոլարի նոր միջոցներ: Կառավարության փետրվարի 22-ի նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2017 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված՝ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը:
Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի նպատակն է ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում: