Վիգեն Սարգսյան. «Այսօր Արցախը առաջ է շարժվում տնտեսության զարգացման սեփական մոդելով»

March 11, 2017

Արցախի Հանրապետության ժողովուրդը ԽՍՀՄ փլուզման ժամանակահատվածում օրենսդրության և միջազգային իրավական նորմերի շրջանակներում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը և տարիների ընթացքում կարողացել է ձևավորել արդյունավետ պետական կառավարման համակարգ, տնտեսական և ժողովրդավարության զարգացման հստակ մոդել: Միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ցավոք, այդ ժամանակ Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին ռազմական ուժը հակադրեց: Եվ չնայած սպառազինության, դեմոգրաֆիայի զգալի տարբերությանը՝ Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր իրավունքները, ձևավորել պետական կառավարման արդյունավետ համակարգ: Այսօր Արցախը առաջ է շարժվում տնտեսության զարգացման սեփական մոդելով, զարգացնում է ժողովրդավարությունը, և այս ամենը էականորեն տարբերվում է նրանից, ինչ առաջարկում է Ադրբեջանը»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և արդեն 29 տարի ստիպված է պաշտպանել Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը:

«Այսօր էլ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, ուստի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ստիպված են ադեկվատ պատասխան տալ հակառակորդի գործողություններին և կանխել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Source: Yerkir Media
Link: Վիգեն Սարգսյան. «Այսօր Արցախը առաջ է շարժվում տնտեսության զարգացման սեփական մոդելով»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image