Վիգեն Սարգսյան. «Զինծառայողների բնակարանային ծրագրերին պակասում էր թափանցիկությունը»
June 28, 2017
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւս մեկ անգամ նշեց՝ մինչև այս տարվա ավարտը լուծվելու է զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած անօթևան զինծառայողների ու նրանց ընտանիքների բնակարանային ապահովման հարցը։
«Բավականին հերթ է գոյացել: Իմ գնահատականով՝ այդ ծրագրերին պակասում էր թափանցիկությունը, նաև հերթի ընթացքին առցանց հետևելու հնարավորությունը»,- ասաց Վիգեն Սարգսյանը։
Նախագահի հանձնարարարականով Ճանապարհային Ոստիկանության արտաբյուջետային միջոցներից որոշակի գումար է տեղափոխվել ՊՆ հաշվին, ինչն էլ հնարավորություն կտա բնակարանային հարցը լուծել ոչ թե 3 տարվա ընթացքում, այլ՝ մինչ այս տարվա ավարտը։
Հիշեցնենք, որ հաջորդ տարի էլ կլուծվի երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող եւ նրանց ընտանիքների բնակարանային հարցը: