Մշակույթի նախարարությունը դեկտեմբերի 24-ից, ժամը՝ 00-ից հայտարարում է «Շնորհակալության» եւ վիրտուալ տարածքում միայն հայատառ գրելու շաբաթ: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տոնական շաբաթվա մասին հայտարարեց նախարարությունում այսօր հրավիրած ասուլիսում։
Մրցույթ է անցկացնելու՝ նախարարության կայքէջում եւ ֆեյսբուքի էջում կարելի է շնորհակալական հայատառ ուղերձներ գրառել: Հաղթողը կստանա հայկական արտադրության «ԱրմՖոն» հեռախոս: Նախատեսված են նաեւ այլ մրցանակներ:
Source: Yerkir Media
Link: Վիրտուալ տարածքում միայն հայատառ գրելու եւ «Շնորհակալության» մրցույթ է հայտարարվում