Վլադիմիր Հակոբյանն ազատվել է նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից
April 9, 2018
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Վլադիմիր Հակոբյանն ազատվել է նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
Վլադիմիր Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- ասվում է նախագահի հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել է Արամ Ղարիբյանը: