Վրաստանի ՊՆ-ն արձագանքել է Վրաստանից ՀՀ ռազմական տեխնիկա տեղափոխելու լուրին

March 22, 2017

Հարեւան Վրաստանի ՊՆ-ն արձագանքել է Վրաստանի տարածքով Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Տարածված տեղեկատվության համաձայն, թե իբր այսօր Վրաստանի տարանցիկ նշանակություն ունեցող ճանապարհով ռազմական տեխնիկա է տեղափոխվել դեպի Հայաստան, իրականությանը չի համապատասխանում: Սա ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության տեխնիկա է: Պաշտպանության նախարարությունը թույլատրում է ռազմամթերքի տարանցում, սակայն այս դեպքում նման թույլտվություն չի եղել:

Հիշեցնենք, որ ռազմամթերքի տարանցման նպատակով արդեն տարիներ է ո′չ Հայաստանը եվ ո′չ էլ Ռուսաստանը Վրաստանի ՊՆ-ը չեն դիմել եւ, հետեվաբար, թույլտվություն չի եղել»,-նշված է հայտարության մեջ:

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» տեղեկատվություն էր տարածել, որ Վրաստանի Բոլնիսիի շրջանում ռուսական համարանիշերով բեռնատար մեքենաներ են անցել, որոնք, հավանաբար դեպի Հայաստան ռազմական տեխնիկա են տեղափոխել: Նման հայտարարություն է արել ՄԱՇ կուսակցության անդամներից մեկը, կառավարության ներկայացուցիչներին եւ նախագահին կոչ է արել ուսումնասիրել բարձրացված հարցը:

Source: Yerkir Media
Link: Վրաստանի ՊՆ-ն արձագանքել է Վրաստանից ՀՀ ռազմական տեխնիկա տեղափոխելու լուրին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image