Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան

September 3, 2016

Բրատիսլավայում Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 3-ին հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները, գոհունակությամբ վերահաստատելով երկու հարևան երկրների փոխադարձ հանձնառությունն առավել ամրապնդել ավանդական բարիդրացիական հարաբերություններն ու խորացնել համակողմանի փոխգործակցությունը, անդրադարձան երկկողմ օրակարագի մի շարք հարցերի։

Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները։

 


Source: Yerkir Media
Link: Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image