Վրաստանն ու Ռուսաստանը համաձայնության չեն եկել

Գազի համաձայանգրի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել Վրաստան ու ռուսական գազային հսկան՝ «Գազպրոմը»: Այս մասին հայտնել է Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Խնդիրն է այն է, պարզաբանել է նախարարը, որ ամեն տարի տարանցմանը վերաբերող պայմանագիրն է պատրաստվում: Ռուսական կողմն այս անգամ առաջարկել է տարանցման փոխարեն դրամական վճարում իրականցնել: Այս առաջարկությունն, ըստ Կալաձեի, վրացական կողմի համար անընդունելի է:

Վրաստանին գազի հիմնական մատակարարը Ադրբեջանն է: Սակայն, Վրաստանը Ռուսաստանից ստանում է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի 10 տոկոսը՝ որպես դրա տարանցման վճար:


Source: Yerkir Media
Link: Վրաստանն ու Ռուսաստանը համաձայնության չեն եկել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image