Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 16 անգամ կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, կիրառելով հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Նախորդ օրերի համեմատությամբ խախտումների պարբերականությունը նվազել է և ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը կրել են անկանոն բնույթ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:


Source: Yerkir Media
Link: Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image