Տավուշում հակառակորդը դիվերսիոն փորձ է կատարել. դիպուկահարների և նռնականետերի կրակը շարունակվում է

Դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Այս մասին տեղեկացնում է Արծրուն Հովհաննսիյանն իր Ֆեյսբուքյան էջում:

ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ երը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները։


Source: Yerkir Media
Link: Տավուշում հակառակորդը դիվերսիոն փորձ է կատարել. դիպուկահարների և նռնականետերի կրակը շարունակվում է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image