Տարվա առաջին եռամսյակում արտահանումն ավելացել է 16.5 %-ով
May 1, 2017
Այս տարվա առաջին եռամսյակում մեր երկրից արտահանումն ավելացել է 16.5 տոկոսով: Ներմուծումը, նախորդ տարվա համեմատ եւս աճել է: Ցուցանիշը 17,9 տոկոս է: Թվային այս պատկերը ներկայացրել է պաշտոնական վիճակագիրը:
Արտաքին առեւտրաշրջանառության առումով մեր երկրի առաջատար գործընկեր-երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը: Արտաքին առեւտուր Հայաստանն իրականցնում է նաեւ Չինաստանի, Գերմանիայի, Բուլղարիայի ու Շվեյցարիայի հետ: Իսկ ահա հարեւան Իրանի հետ առեւտրաշրջանառության ծավալները հետաճ են արձանագրել: Պատկերը նունն է նաեւ Վրաստանի հետ: