Տիգրան Բալայան. «Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքին հայերի մասնակցության մասին տեղեկատվություն չկա»

Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքին հայերի մասնակցության մասին տեղեկատվություն չկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Քիչ առաջ եմ կապ հաստատել Մոսկվա, այդ ծեծկռտուքին հայերի մասնակցության մասին տեղեկատվություն չկա: Ռուսաստանի պատկան մարմիններից նման տեղեկություն չի ստացվել»,-ասաց Տիգրան Բալայանը:

«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են մի քանի ազգերի ներկայացուցիչներ` տաջիկներ, ուզբեկներ, դաղստանցիներ և չեչեններ:

Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը մոտ 150 մարդու մասնակցությամբ  զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Հնչած կրակոցների արդյունքում կան վիրավորներ ու տուժածներ: Ըստ նախնական տվյալների՝ բախումները տեղի են ունենում մի քանի խմբերի միջև, ընդհանուր առմամբ կա մոտ 150 մասնակից:  Վերջին տեղեկությունների համաձայն հայտնաբերվել է ծեծկռտոքի հետևանքով մահացած երրորդ անձի դին:

 


Source: Yerkir Media
Link: Տիգրան Բալայան. «Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքին հայերի մասնակցության մասին տեղեկատվություն չկա»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image