Տիգրան Կիրակոսյանը դարձել է Սամբոյի աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

November 11, 2017

Նոյեբերի 10-ից 12-ը Սոչիի «Այսբերգ» մարզապալատում ընթանում է Սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որին այս տարի մասնակցում է 94 երկրի շուրջ 1000 մարզիկ: Հայաստանը ստուգատեսին ներկայացել է 15 մարզիկով:

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան Ասյա Լալազարյանը (մարզական սամբո, 48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (մարզական սամբո, 52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո, 68 կգ), Էդիկ Պետրոյանը (մարզական սամբո, 90 կգ), եւ Մավրիկ Նասիբյանը (մարտական սամբո, 74 կգ):

Տիգրան Կիրակոսյանը 52 կգ քաշային կարգում դարձել է Սամբոյի աշխարհի չեմպիոն` եզրափակիչում՝ հաղթելով Մոնղոլիայի ներկայացուցիչ Մարալերդենե Չիմեդորջին:

Source: Yerkir Media
Link: Տիգրան Կիրակոսյանը դարձել է Սամբոյի աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image