Տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն հերքել է Թուրքիայում նախարարի պաշտոն զբաղեցնելու մասին լուրերը

July 3, 2018

Աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն հերքել է թուրքական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունն այն մասին, թե Թուրքիայում նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է ստացել:

Ի պատասխան այն պնդումների, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է երկրի տնտեսության ղեկին նախարարի պաշտոնում նշանակել Աճեմօղլուին՝ տնտեսագետն ասել է, որ նման առաջարկ չի ստացել: «Ոչ ոք ինձ հետ կոնտակտի մեջ չի մտել: Կարծում եմ՝ դրանք պարզապես բամբասանքներ են»,- ասել է նա:

Խոսելով Թուրքիայի տնտեսության մասին՝ նա նշել է, որ այն կառուցվածքային խնդիրներ ունի: Նա ընդգծել է, որ վերջին 10 տարիների ընթացքում երկրի տնտեսությունում արտադրողականության աճ չի եղել, տեխնոլոգիական զարգացումներից կամ անշարժ գույքի սեկտորից բացի ներդրումների աճ չի գրանցվել: «Թուրքիայի տնտեսությունում կտրուկ անկման ռիսկ կա»,- ասել է տնտեսագետը:

Source: Yerkir Media
Link: Տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն հերքել է Թուրքիայում նախարարի պաշտոն զբաղեցնելու մասին լուրերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image